Վրաստանի կառավարության վարչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Նաթիա Մեզվրիշվիլին: Այս մասին լուրը տարածել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, Կախա Կախիշվիլին, ով մինչ այդ զբաղեցնում էր այդ պաշտոնը, դառել է վարչապետի խորհրդականը:
Նաթիա Մեզվրիշվիլին ներքին գործերի փոխնախարարն էր, Գիորգի Գախարիայի վարչապետ դառնալուց հետո նա զբաղեցնում էր վարչապետի ապարատի ղեկավարի պաշտոնը: