Վրաստանի կառավարության կողմից հրավիրված փորձագետները արդեն Գուդաուրիում են
Մարտի 16-ին Գուդաուրիի ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի պատճառները ուսումնասիրելու նպատակով, Վրաստան են ժամանել ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերության փորձագետները: Նրանք արդեն Գուդաուրիում են և սկսում են փորձաքննչական գործողությունները:
Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, նրանց հետ միասին գործողությանը մասնակցում են նաև Վրաստանի դատախազության, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոի և էկոնոմիկայի նախարարության տեխնիկական և վերահսկիչ գործակալության ներկայացուցիչները: Գուդաուրիում է գտնվում նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:
«Մեզ համար շատ կարևոր է, որ հասարակությունը միջադեպի պատճառների մասին իրականությունը իմանա անկախ գործակալությունից»,-այս հայտարարությունը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ արել է Դմիտրի Քումսիշվիլին:
Ինչպես նշել է առաջին փոխվարչապետը, կառավարությունում գտնում են, որ հաշվետվությունը պետք է լինի անկողմնակալ, քանզի խոսքը վերաբերում է ոչ միայն միջադեպին, որի ժամանակ տուժել են մարդիկ, այլ նաև մեր երկրի արտաքին տեքսին: