Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է աշխարհի առաջատար ճարտարապետական ընկերություններից մեկի՝ Zaha Hadid Architects-ի տնօրեն Մանուելա Գատոյի հետ
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է աշխարհի առաջատար ճարտարապետական ընկերություններից մեկի՝ Zaha Hadid Architects-ի տնօրեն Մանուելա Գատոյի հետ։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը և ապագա համագործակցության հնարավորությունները։
«Մեծ Բրիտանիայում հիմնված համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետական և դիզայներական ընկերությունը, որը աչքի է ընկնում նորարարական շենքերի, քաղաքային տարածքների և ժամանակակից ենթակառուցվածքների նախագծմամբ, հետաքրքրված է մասնակցել Վրաստանում պետական, ինչպես նաև մասնավոր հատվածում իրականացվող նախագծերի իրականացմանը: Zaha hadid Architects-ի ներկայացուցիչները կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են իրենց տեսլականն այս ուղղությամբ։
Լևան Ժորժոլիանին ընդգծել է նման մասշտաբի ընկերության գործունեության կարևորությունը վրացական շուկայում և նշել, որ իր փորձի փոխանակումը կնպաստի տեղական ճարտարապետական և շինարարական ընկերությունների հետագա աճին, մասնագիտական որակավորմանը և որակին», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից տարածված տեղեկատվության մեջ։