Վրաստանի իշխանությունների կողմից պետք է լինի հստակ, հզոր ուղերձ, որ նրանց համար արդյունք կլինի, ովքեր հրահրում են բռնությունը և հարձակվում քաղաքացիների վրա. Քելի Դեգնան
Բռնությունն անընդունելի է: Վրաստանի իշխանությունների կողմից պետք է լինի շատ հստակ, ամուր ուղերձ, որ արդյունքներ են լինելու բռնություն հրահրողների, նրանց համար, ովքեր հարձակվում են իրենց սահմանադրական իրավունքները խաղաղորեն օգտագործող քաղաքացիների վրա», – այս մասին մեկնաբանելով հուլիսի 5-ի իրադարձությունները, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգանանը
Նրա խոսքով ՝ ցանկացած կառավարության հիմնարար պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգ միջավայրը:
«Եթե չլինեն հստակ արդյունքներ և հաղորդագրություն, որ չի լինի հանդուրժողականություն բռնության նկատմամբ, դա կլինի ավելի շատ բռնության հրավեր: Ցանկացած կառավարության հիմնարար պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների համար անվտանգ միջավայր իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնելու համար», – ասել է Քելի Դեգնանը: