Վրաստանի իշխանությունը պատրաստվում է ազատ և ժողովրդավար ընտրություններ անցկացնելուն, ստեղծում ենք նախապայման, որ բոլորը տեսնեն ժողովրդավարության հզորացման տեսանկյունից առկա առաջընթացը
Վրաստանի իշխանությունը պատրաստվում է ազատ և ժողովրդավար ընտրություններ անցկացնելուն, ստեղծում ենք նախապայման, որ բոլորը տեսնեն ժողովրդավարության հզորացման տեսանկյունից առկա առաջընթացը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն բյուրոյի այսօրվա նիստին զրուցել է սահմանադրական փոփոխությունների հերթական հանրային քննարկման մասին:

Թալակվաձեի հայտարարությամբ, ընթացիկ շաբաթ փոփոխությունների համընդհանուր քննարկումը կանցկացվի Աջարիայում, մասնավորապես Բաթումիում և հանրային բանավեճը կհյուրընկալի Աջարիայի հեռարձակողը:

«Դրանից հետո խորհրդարանը կսկսի քննարկել այն փոփոխությունները, որոնք կապված են ընտրական համակարգի հետ և որի շուրջ կառավարող թիմի և ընդդիմության միջև եղել է համաձայնություն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն, ով ընդգծել է նաև ընտրական օրենսգրքում մտցվելիք փոփոխությունները:

«Բացի այդ, մեզ սպասվում է շատ մեծ աշխատանք նաև ընտրական օրենսգրքի առնչությամբ, որն արդեն ամբողջովին պատրաստ է, նախագիծը պատրաստ է:

Մենք ստեղծում ենք բոլոր նախապայմանները, որպեսզի առաջին հերթին մեր քաղաքացիները, իսկ այնուհետև՝ մասնակից սուբյեկտները, կուսակցությունները և թեկնածունը, բոլոր կարողանան տեսնել այն առաջընթացը, որ Վրաստանն ունի ժողովրդավարության հզորացման տեսանկյունից և կունենա ապագայում»,- հայտարարել է Թալակվաձեն: