Վրաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո հաղթում է Ֆարերյան կղզիներին
Թբիլիսիում, «Դինամո Արենա» մարզադաշտում ընթանում է Վրաստանի հավաքականի և Ֆարերյան կղզիների ազգային թիմի ընկերական հանդիպումը։
Առաջին խաղակեսից հետո Վրաստանը հաղթում է 1:0 հաշվով։ Խաղի 9-րդ րոպեին Ֆարերյան կղզիների դարպասը գլխով գոլով գրավեց Լուկա Լոչոշվիլին։ Սա վրացի պաշտպան Լոչոշվիլու երկրորդ գոլն է ազգային թիմի կազմում։ Նա օգտվեց Գիորգի Գուլիաշվիլիի փոխանցումից։
Հանդիպումն առանձնահատուկ է Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Լորիայի համար, քանի որ սա վերջին հանդիպումն է նրա 17-ամյա հավաքականային կարիերայում։ Խաղի մեկնարկից առաջ նա հուշանվերային մարզաշապիկ ստացավ։
Վրաստանի հավաքականը հունիսյան ընկերական հանդիպումներին մոտեցել է առանց մի քանի առաջատարների։ Վիլի Սանյոլի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Քութայիսիում, Կաբո Վերդեի ազգային հավաքականի դեմ։