«Վրաստանի համար շարժումը» բողոքի ցույց է անցկացնում ներքին գործերի նախարարության մոտ
«Վրաստանի համար շարժումը» բողոքի ցույց է անցկացնում ներքին գործերի նախարարության մոտ

«Վրաստանի համար շարժումը» և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ցույց են անցկացնում ներքին գործերի նախարարության շենքի դիմաց:

Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանքի» գրասենյակի դիմաց ակտիվիստներից մեկին ձերբակալելու եւ նրա դեմ քրեական գործ հարուցելու դեմ:

Նրանք պահանջում են հանդիպում ներքին գործերի նախարարության ղեկավարության հետ: Ըստ ցուցարարների, պետությունը ռեպրեսիվ հետապնդում է սկսել նրանց նկատմամբ: