Վրաստանի համար անայցագրային ռեժիմի կասեցման մեխանիզմի պահանջ չկա. Յոհաննես Հան
Վրաստանի համար անայցագրային ռեժիմի կասեցման մեխանիզմի պահանջ չկա,- այս մասին հայտարարել է Եվրամիության դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
«Ցանկանում եմ, շատ հակիրճ և հստակ հավելել: Ամեն տարի պատրաստում ենք զեկույց` վիզայի ազատականացման առնչությամբ: Վերջին զեկույցը նախորդ տարվա դեկտեմբերին էր: Իհարկե, ինչպես նախագահը հայտարարեց, կան անհիմն ապաստան փնտրողներ, սակայն ընդհանուր քանակի համեմատ, որոնք կապ ունեն Եվրոպայի հետ և օգտագործում են այս հնարավորությունը, սա շատ փոքր թիվ է և չկա կասեցման մեխանիզմի պահանջ»,- հայտարարել է Յոհաննես Հանը:
Նույն թեմայով այսօր հայտարարություն է արել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և նշել, որ գոհ են, թե ինչպես է Վրաստանը կառավարում անայցագրային ռեժիմի հետ կապված հարցերը: