Վրաստանի գլխավոր աուդիտոր է դարձել Գիորգի Գաբիթաշվիլին։ Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում Գաբիթաշվիլիի թեկնածությանը քվեարկեցին մի քանի րոպե առաջ։ Նրան միաձայն աջակցել են 84 պատգամավոր։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Պետական աուդիտի ծառայությունը կարևոր սահմանադրական մարմին է, և այդ առումով նա հաջողություն է մաղթում Գիորգի Գաբիթաշվիլիին։
Գիորգի Գաբիթաշվիլին նշանակվել է պաշտոնում հինգ տարվա ժամկետով։