Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր
Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր

Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունն այցով գտնվում է Վրաստանում։ Այցի նպատակը պաշտպանության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ խորհրդատվությունների անցկացումն է։ Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցերը, քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։ Վրացական կողմը իտալացի հյուրերին ներկայացրել է պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ շնորհանդեսը։

Հանդիպումից հետո ստորագրվել է Վրաստանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։ Իտալիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները ակտիվորեն համագործակցում են ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) շրջանակներում միջազգային զորավարժությունների, ինչպես նաև ռազմաքաղաքացիական համագործակցության, ռազմական կրթության և ավիացիայի հարցերում։

Խորհրդակցությունների շրջանակում քննարկումն անդրադարձել է նաեւ բարձր մակարդակի այցերի կազմակերպչական հարցերին։