Վրաստանի և Իսրաելի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ոչ մեկ և ոչինչ չի կասեցնի. Կախա Կալաձե
Վրաստանի և Իսրաելի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ոչ մեկ և ոչինչ չի կասեցնի,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, «Սիտի Պարկի» մեղադրանքներին պատասխանելու ժամանակ:
Նրա խոսքերով, հայտարարությունն այն մասին, որ «Սիտի Պարկի» հետ պայմանագրի խզումով խախտվելու են Վրաստան-Իսրաել բիզնես հարաբերությունները, ուղղակի մանիպուլացիա է:
«Սա ընկերության կողմից անբարեխիղճ պանիպուլացիա է: Ոչ մեկ և ոչինչ չի կասեցնի Վրաստանի և Իսրաելի միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Մենք մշտապես աջակցում ենք բարեխիղճ ներդրողներին: Կապ չունի դա տեղական ընկերություն է, թե արտասահմանյան, մեր դռները մշտապես բաց են: Ինչ վերաբերում է անբարեխիղճ ընկերություններին, ապա նրանց հետ ղեկավարվում ենք օրենքով»,-հայտարարել է Կախա Կալաձեն և նշել, որ բոլորը պետք է հարգեն Վրաստանի օրենսդրությունը:
Նրա խոսքերով, քաղաքապետարանը երբեք չի ունեցել «Սիտի Պարկ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման խնդիր: Կախա Կալաձեի խոսքերով հարկ լինելու դեպքում Թբիլիսիի քաղաքապետարանը իր հետաքրքրությունները կպաշտպանի նաև դատարանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan