Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են #1TVSPORT
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հաղորդում է ազգային հավաքականի պաշտոնական կայքը։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև առաջին հանդիպումը կանցկացվի մարտի 20-ին Երևանում, իսկ մարտի 23-ին Վրաստանի հավաքականը «Դինամո Արենա»-ում կհյուրընկալի իր մրցակցին։
Փետրվարի 27-ին ժամը 12:00-ին սկսվել է «Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը, իսկ մարտի 20-ին Երևանում կայանալիք հանդիպման տոմսերը վրացի երկրպագուների համար կվաճառվեն վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին: