Վրաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունները պայմանավորվել են համագործակցության հետագա ուղղությունների շուրջ
Վրաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունները պայմանավորվել են համագործակցության հետագա ուղղությունների շուրջ

Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանական գերատեսչությունները պայմանավորվել են համագործակցության հետագա ուղղությունների շուրջ։ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը խորհրդակցությունների հիմնական թեման է եղել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ընթացիկ համագործակցության ամփոփումը և 2024 թվականի համագործակցության առաջնահերթությունների սահմանումը։

Կողմերը ցանկություն են հայտնել շարունակել և ընդլայնել ինտենսիվ կապերը պաշտպանության ոլորտում և քննարկել կոնկրետ ուղղություններ։

Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գերմանական կողմին անսասան, հետևողական գործնական աջակցության համար։

Երկկողմ խորհրդակցություններին մասնակցել են Վրաստանի ՊՆ և ՊԲ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պաշտպանական կցորդները և Գերմանիայի զինված ուժերի գրասենյակի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։