ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի մի քանի վայրերի
ԱՄՆ-ն երեկ գիշեր հարվածներ է հասցրել Իրանին։ Նորից ռմբակոծությունների տասնմեկերորդ գիշերը Վաշինգտոնի պաշտոնական թիրախներն էին Թեհրանը, Թավրիզը, Չաբահարը և Քոնարակը։ Պայթյուններ են գրանցվել նաև Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է Իրանի ատոմակայանը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական գործողությունների կենտրոններին, ռազմածովային կառույցներին, անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին։
Ռոյթերսը հայտնել է, որ պայթյուններ են լսվել նաև երկրի մայրաքաղաքում, չնայած լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն։