Վրաստանի և ԱՄՆ-ի մեծ բարեկամությունը շարունակվում է և դրանք չեն վնասվի հովանավորված օրենսդրական ակտերից. Թեա Ծուլուկիանի
Երբ երիտասարդ էի, հիշում եմ, որ Վրաստանը նոր էր քայլում, որպես անկախ երկիր: Եթե չլիներ ԱՄՆ-ի և Ամերիկացիների աջակցությունը, այսօր, հավանաբար, մենք անկախ պետություն չէինք լինի,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, մեկնաբանելով կոնգրեսական Պիտ Օլսոնի հայտարարությունը:
Ինչպես հայտարարել է Ծուլուկիանին, Վրաստանի և ԱՄՆ-ի մեծ բարեկամությունը շարունակվում է և դրանք չեն վնասվի հովանավորված օրենսդրական ակտերից:
«Չեմ պատկերացնում, որ երկու կամ նույնիսկ չորս կոնգրեսականների կողմից հովանավորված օրենսդրական ակտի պատճառով, մեր ռազմավարական գործընկերը ձեռնարկի որևէ քայլ, որը կվնասի Վրաստանի և վրաց ժողովրդի շահերին: Դրա համար մենք պետք է նայենք մեր ռազմավարական գործընկերությանը, այդ հարաբերությունների պատմությանը, նույնիսկ վերջին ութ տարիներին, որտեղ երևում է թե ինչ բարձր ռազմավարական հարաբերություններ ունենք, մեր գործընկերոջ հետ:
Ընդդիմության կողմից բարձրացված շահարկումները անհիմն են: Մենք ունենք լավագույն գործընկեր, առանց որի շատ բարդ կլիներ»,- ասել է Թեա Ծուլուկիանին: