Վրաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանի և պարարտանյութերի խմբաքանակ
Վրաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանի և պարարտանյութերի խմբաքանակ։ Այս մասին տեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր Բիլաջարիի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է 470 տոննա կշռով պրոպանի 14 վագոն և 339 տոննա կշռով պարարտանյութի 5 վագոն։
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ (ածուխ)։
Միևնույն ժամանակ, Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան այս պահի դրությամբ արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։