Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մեկնել է Գուդաուրի, դեպքի վայր
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մեկնել է Գուդաուրի, դեպքի վայր

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին մեկնել է Գուդաուրի, որտեղ այսօր, նախնական տեղեկությամբ, լեռնադահուկային գոտում, կանգ է առել ճոպանուղին և սկսել շարժվել հետընթաց, որից հետո, նախնական տեղեկությամբ, տուժել է 10 քաղաքացի, որոնց վնասվածքները միջին ծանրության են,- այս մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:

Դեպքի վայր են այցելել ներքին գործերի նախարարության դահուկորդ պարեկները, տեղում է աշխատում նաև շտապ օգնության երեք բրիգադ, որոնք տուժածներին տեղափոխում են դեռ  Գուդաուրիի հիվանդանոց, իսկ այնուհետև անհրաժեշտությունից ելնելով այլ կլինիկաներ:

Էկոնոմիկայի նախարարության Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն արդեն կապ է հաստատել ճոպանուղի արտադրող «Դոպելմայեր» ընկերության հետ, որպեսզի անհապաղ արձագանքի և պատճառները պարզելու համար ուղարկի փորձագետներ»,- ասվում է հայտարարությունում:

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը հայտարարում է, որ պետությունը կհոգա բոլոր տուժածների բուժման ծախսերի մասին: Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի միջադեպի առնչությամբ սկսել է հետաքննություն:

Սոցիալական ցանցում տարածվել են Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի նոր տեսագրություններ: