Վրաստանի էկոնոմիկայի նախարար. Ցանկանում եմ բոլորիդ կոչ անել, ակտիվորեն այցելել մեր երկրի հանգստավայրեր
Ցանկանում եմ օգտվել առիթից և կոչ անել ձեզ, մեր բոլոր հայրենակիցներին, որ ակտիվորեն այցելեն Վրաստանի հանգստավայրեր, մեր հրաշալի հյուրանոցներ և տեսարժան վայրեր,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Ղվարելիում՝ դիվանագետների հետ հանդիպմանը:
«Սա շատ լավ հնարավորություն է ոչ միայն հանգստյան օրերը հաճելիորեն անցկացնելու այն սահմանափակումներից հետո, որոնք ունեինք, այլև սա քաղաքացիական աջակցության դրսևորում է, քանի որ դրանով ձեր ներդրումը կունենաք տուրիստական արդյունաբերության աջակցության գործում»,- նշել է Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, այսօր առավոտից ունենք ուրախալի տեղեկություններ այն մասին, որ տարբեր շրջաններում հյուրանոցները փաստացի ամբողջովին համալրված են: Նախարարի մեկնաբանմամբ, սա տալիս է հույս, որ Վրաստանի տուրիստական արդյունաբերությունն այս ճգնաժամից դուրս կգա առավել հզոր և կհաղթահարի այս մարտահրավերը: