Վրաստանի ձյուդոյի մինչև 23 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է #1TVSPORT
Նեապոլում ընթացող մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր անցկացվում են թիմային մրցումները։
Վրաստանի ձյուդոյի ազգային հավաքականը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի կամ Ուկրաինայի թիմի դեմ։
Կիսաեզրափակիչում վրացի ձյուդոյիստները 4։2 հաշվով հաղթել են Իտալիայի հավաքականին։