Վրաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համագումարն անցկացվելու է մայիսի 10-ին
Վրաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համագումարն անցկացվելու է մայիսի 10-ին

Վրաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համագումարն անցկացվելու է մայիսի 10-ին, 12:00-ին «Ռեդիսոնում»,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Ձյուդոյի ֆեդերացիան:

Օրակարգով հաշվի է առնված երկու հարցի քննարկում. Ֆեդերացիայի նախագահի զեկույցը և ընթացիկ իրադարձությունների քննարկումը:

Համագումարին ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քևխիշվիլին ներկայացնելու է գործունեության զեկույցը:

Ձյուդոիստները երեկ պահանջել են Քևխիշվիլու հրաժարականը և նույն պահանջով այսօր բողոքի ցույց անցկացրել Վակեի այգում: