Վրաստանի դրոշով Պյոնչանգի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու է չորս մարզիկ
Վրաստանի դրոշով Պյոնչանգի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու է չորս մարզիկ

Հերթական ձմեռային օլիմպիական խաղերը անց է կացվելու Հարավային Կորեայում, Պյոնչանգ քաղաքում: Լայնամասշտաբ մրցաշարին Վրաստանը ներկայացնելու է չորս մարզիկ՝ երեք մարզաձևում:

Գեղասահք – Մորիս Ղվիթելաշվիլի 

 

Մորիս Ղվիթելաշվիլին ծնվել է Մոսկվայում, 1995 թ. մարտի 17-ին և իր կարիերայի առաջին փուլերում հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո:

2016 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Վրաստանի անունից՝ Սանտա Կլաուսի գավաթին և նվաճել ոսկե մեդալ:

Վրաստանի անունից Մորիսը մասնակցել է 8 մրցույթի:

Աշխարհի առաջնությանը նա զբաղեցրել է 13-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ֆրանսիայում, Փարիզի Գրան պրիի ժամանակ Մորիսը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ Ռոստելեկոմի գավաթի խաղարկությանը 5-րդը: Բացի այդ նա մրցանակային տեղեր է զբաղեցրել՝ «Գոլդեն Սպին», «Մինսկ Արենա Աիս Սթար» և «Միջազգային Չելենջ գավաթ» մրցաշարերում:

 

 

Յասոն Աբրամաշվիլի – լեռնադահուկային մարզաձև

 

Յասոն Աբրամաշվիլին ծնունդով Բակուրիանից է: Նա Վրաստանը ներկայացրել է 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերին՝ Սլալոմ և մեծ սլալոմ անվանակարգերում: Նա հանդես է եկել նաև Սոչիի ձմեռային խաղերին: Կանադայում նա մեծ սլալոմում զբաղեցրել է 46-րդ տեղը, իսկ սոչիում 22-րդը:

Յասոնը 2010 թվականի խաղերին վրացական պատվիրակության դրոշակակիրն էր:

 

Նինո Ծիկլաուրի – լեռնադահուկային մարզաձև

 

 

Նինո Ծիկլաուրին 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ վրացական պատվիրակության դրոշակակիրն էր:

2018 թվականի փետրվարին, Իտալիայի լեռնադահուկային Դոբիակոշ հանգստավայրում, դահուկային սպորտի միջազգային դաշնության (FIS) կազմակերպված լեռնադահուկային միջազգային մրցաշարին զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը:

2010 թվականին Նինոն սլալոմ մարզաձևում զբաղեցրել է 50-րդ տեղը, իսկ Սոչիի խաղերին մեծ սլալոմում 49-րդը:

 

 

Գիորգի Սողոյան – սահնակ

Գիորգի Սողոյանը 2015-2017 թթ. մասնակցել է երիտասարդական աշխարհի առաջնություններին: 2015 թ. նա զբաղեցրել է 25-րդ տեղը, իսկ 2017թ. 19-րդը: Համաշխարհային վարկանիշով նա զբաղեցնում է 50-րդ տեղը:

Պյոնչանգի օլիմպիկան խաղերը նրա համար կլինի առաջին լուրջ մրցաշարը: