Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում կապ հաստատել թեժ գծին
Իրանում Վրաստանի դեսպանատունը կոչ է անում Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում կապ հաստատել դեսպանատան թեժ գծի հետ։
Դեսպանատունը կոնտակտային տեղեկություններ է տարածում սոցիալական ցանցերում։
«Ի ուշադրություն Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիների։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դեսպանատունը կոչ է անում Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում կապ հաստատել հետևյալ թեժ գծի հեռախոսահամարներով՝ + 995 595 31 16 61 (WhatsApp); +98 912 075 83 97; +98 935 211 02 74», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։