Վրաստանի դատախազությունում հայտարարում են, որ դիմել են Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու նպատակով
Վրաստանի դատախազությունում հայտարարում են, որ դիմել են Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու նպատակով

Վրաստանի դատախազությունը դիմել է Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու պահանջով, հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, Վրաստանի դատախազությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ Վրաստանում հանցագործություն կատարած անձանց վրացական արդարադատության առջեւ կանգնեցնելու համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

«Նշված գործով, հիմնվելով հրապարակայնորեն տարածված տեղեկատվության վրա, դատախազությունը դիմել է Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստան արտահանձնելու նպատակով»,- հայտնել են դատախազությունից։

Վրաստանում մի քանի գործերով դատապարտված և մեղադրյալ Զուրաբ Ադեիշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ մասնակցել է Բունդեսթագի լիագումար նիստին։ Բունդեսթագից հետո Զուրաբ Ադեիշվիլին հանդիպումներ է ունեցել նաև Եվրահանձնաժողովում։

Նշված հարցի կապակցությամբ այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պետեր Ֆիշերի հետ։ Ըստ ԱԳ նախարարության տեղեկատվության, դեսպաններին պաշտոնապես զեկուցվել է վրացական կողմի մտահոգությունները, կապված հանցագործ ճանաչված և վրացական դատարանի կողմից հետախուզման մեջ գտնվող անձի՝ Զուրաբ Ադեիշվիլիի եվրոպական երկրներում տեղի ունեցած այցերին և հանդիպումներին մասնակցության հետ։

Այսօր Վրաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Զուրաբ Ադեիշվիլիի հյուրընկալումը Եվրամիությունում և Գերմանիայում խաթարում է այն ընկալումը, որ եվրոպական բյուրոկրատիան հավատարիմ է իրավական պետության գաղափարին։