Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածում 2019 թվականին Չորչանա գյուղի մոտ ոստիկանության հենակետի բացման հետ կապված հետաքննության վերաբերյալ

19:21, 14.06.2025

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ընթանում է հետաքննություն դավադրության, ծանրացուցիչ հանգամանքներում դավադրության փորձի, օտարերկրյա կազմակերպության և օտար վերահսկողության տակ գտնվող կազմակերպության թշնամական գործունեությանը աջակցելու և Վրաստանի սահմանադրական կարգի ու ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման փաստով:

Ըստ հաղորդագրության՝ քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով, 19, 318-րդ հոդվածի երկրորդ մասով, 319-րդ և 321¹ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով։

«Ընթացիկ քննության շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվում է նաև 2019 թվականի օգոստոսի 24-ին Չորչանայի գյուղում օկուպացիոն գծի մոտ Վրաստանի նախկին ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գործողությունը։ Այս նույն գործի շրջանակում որպես վկա հրավիրվել է Վախթանգ Գոմելաուրին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Չորչանայի հենակետի հետ կապված կասկածելի հանգամանքների ուսումնասիրությունն ընթանում է նաև Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովում, որտեղ բացատրություն է տվել նաև Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ հասարակությունը պարբերաբար կտեղեկացվի ընթացքի վերաբերյալ», – ասված է դատախազության հայտարարության մեջ։

Նմանատիպ