Վրաստանի դատախազությունը 115-րդ հոդվածի համաձայն հետաքննություն է սկսել միգրացիոն դեպարտամենտի աշխատակցի մահվան դեպքի առթիվ
Վրաստանի դատախազությունը 115-րդ հոդվածի համաձայն հետաքննություն է սկսել միգրացիոն դեպարտամենտի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակցի մահվան փաստով՝ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: Այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի դատախազությունը:

«Այսօր՝ փետրվարի 19-ին, Օրթաճալայի հարակից տարածքում Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցն իր անձնական ավտոմեքենայի մեջ սեփական հրազենից կրակելով գլխի շրջանում մահացու վիրավորում է հասցրել իրեն, ինչի հետևանքով տեղում մահացել է: Նախնական տեղեկություններով՝ դեպքին նախորդել է կոնֆլիկտ նրան ուղեկցող անձի հետ՝ կենցաղային հողի վրա:

Իրականացվում են համապատասխան անհետաձգելի քննչական գործողություններ», – նշված է դատախազության հայտարարության մեջ: