Վրաստանի բռնազավթումը ցավ է, որը պետք է միավորի մեզանից յուրաքանչյուրին, չնայած տարբեր քաղաքական հայացքների. Մամուկա Բախտաձե
Վրաստանի օկուպացիան ցավ է, որը պետք է միավորի մեզանից յուրաքանչյուրին, չնայած տարբեր քաղաքական հայացքների,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանում:
Կառավարության ղեկավարը 2008 թվականի օգոստոսի պատերազմում զոհված հերոսների հուշարձանին ծաղկեպսակ է դրել նախագահի և կառավարության անդամների հետ միասին:
«Սա ընդհանուր ազգային ցավ է, ընդհանուր ազգային մարտահրավեր և վստահ եմ, Վրաստանը անպայման կհաղթահարի օկուպացիան: Այս օրը մեծ ցավ է, չսպիացող վերք: Խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև: Միևնույն ժամանակ, այս օրը այն բանի խորհրդանիշն է, որ մեր ազգի համախմբումը, ջանքերը, նպատակներին հասնելը, որը ծրագրված է, և մեր բարեկամ երկրների աջակցությունը կլինի երաշխիք, որ խաղաղությամբ և զարգացմամբ մենք անպայման կհաղթահարենք ռուսական բռնազավթումը և Վրաստանը կլինի միասնական, հզոր և հաջողակ երկիր»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: