Վրաստանի բոլոր բնակավայրերում կուսուցանվեն վրացական բանահյուսությունը և շարականները
Մեկնարկել է պետական ծրագիր, ըստ որի վրացական բանահյուսությունը և շարականները կուսուցանեն Վրաստանի մասշտաբով բոլոր բնակավայրերում,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է 10-րդ դարի երգերի հավաքածուներում պահպանված երաժշտության նշանների շնորհանդեսին:
Նրա խոսքով, շատ կարևոր էր նաև շարականների բացառիկ 8 հատորյակի հրատարակությունը:
Բախտաձեի հայտարարությամբ, վրացական գանձարանում առանձնահատուկ տեղ և դեր ունի Միքայել Մոդրեկիլիի գործունեությունը:
Վարչապետի գնահատմամբ, յուրաքանչյուր վրացի, հատկապես երիտասարդները, քաջ պետք է գիտակցեն, թե ինչ հարստության հետ գործ ունեն: