Վրաստանի բարձրալեռ շրջանների բնակավայրերի ցուցակը և լեռների օրենքով հաստատված արտոնություններից օգտվողների քանակը հնարավոր է մեծացվի
Վրաստանի բարձրալեռ շրջանների բնակավայրերի ցուցակը և լեռների օրենքով հաստատված արտոնություններից օգտվողների քանակը հնարավոր է մեծացվի,-այս հարցը քննարկել են լեռների զարգացման ազգային խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել այսօր, վարչապետ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, կառավարության ղեկավարի կարգադրությամբ հիմնվել է աշխատանքային խումբ, որը վերանայելու է բարձրալեռ բնակավայրերի կարգավիճակ շնորհելու չափանիշները: գանատվելու է օրենքի կողմից բերված եկամուտը և մշակվելու է հետագա ռազմավարական ծրագիրը:
Վարչապետի հայտարարությամբ, կառավարության առաջնահերթությունն է օգնել բարձրալեռ շրջաններում բնակվող մարդկանց, ինչպես նաև վերադարձնել բնակչությանը, ովքեր հեռացել են իրենց տներից:
Խորհրդի նիստին հայտնի է դարձել, որ Վրաստանի տեխնիկական համալսարանում ստեղծվել է լեռնային զարգացման ֆակուլտետ:
Բարձրալեռ բնակավայրերի մասին օրենքի գործի դրվելուց հետո 1730 բնակավայր ստացել է այդ կարգավիճակը, որտեղ 243 000 քաղաքացի օգտվում է օրենքով նախատեսված արտոնություններից:
Հեղինակ -
Edgar Barsegyan