Վրաստանի բանկի վրա հարձակման ժամանակ շենքում գտնվող անձինք տարվել են հարցաքննության

Վրաստանի բանկի վրա հարձակման ժամանակ շենքում գտնվող անձինք տարվել են հարցաքննության։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է պատանդներից մեկը, հարձակումից հետո զինված անձը ազատ է արձակել պատանդներից մի քանիսին: Նրա խոսքով ՝ հարձակվողը փրկագին է պահանջել:

«Այո, նա բաց է թողել: Նա գումար էր ուզում, ուրիշ ի՞նչ կպահանջեր», – ասել է պատանդներից մեկը:

Նրա խոսքով ՝ հարձակվողը սպառնացել է նռնակ պայթեցնել:

«Նա ասում էր, որ ուներ, սակայն ես չեմ տեսել։ Նա ասում էր, որ նռնակ ունեմ։ Ես այժմ հարցաքննվում եմ ոստիկանության կողմից և չեմ կարող ձեզ հետ խոսել», – Վրաստանի առաջին ալիքին ասել է պատանդներից մեկը։

Հաղորդվում է, որ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Ականատեսների վկայությամբ, դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում եւ սպառնում պայթեցնել այն: Բանկում գտնվող մարդկանցից ոմանց հաջողվել է լքել շենքը, իսկ ոմանք մինչ այժմ մնացել են շենքում:

Ղվարելիում ոստիկանական միջոցառում է ընթանում: Տեղում մոբիլիզացված են իրավապահները:

Զարգացումներին կարող եք հետևել հղումով: