Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պարգևատրել է Առաջին ալիքի լրագրողներին

19:27, 15.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 2024 թվականի մարզական արդյունքների տարբեր անվանակարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունը։

Վրաստանի Առաջին ալիքը պարգևատրվել է 2024 թվականի օլիմպիական թեմայի լավագույն լուսաբանման համար, մրցանակը ստացել է Հանրային հեռարձակողի լրագրող Նիկոլոզ Լոբիլաձեն։

Օլիմպիական խաղերի լայնածավալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համար Առաջին ալիքի լրագրողները՝ Գիորգի Թվալաբեիշվիլին, Գիգա Գվենցաձեն և Դավիթ Բանանաշվիլին պարգևատրվեցին անձնական մրցանակով։

Նմանատիպ