«Վրաստանի ազգային միության» անդամ Գիորգի Ճելիձեին մեղադրանք է առաջադրվել
«Վրաստանի ազգային միության» անդամ Գիորգի Ճելիձեին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք:
Մեղադրանքի ներկայացմանը ոստիկանության գլխավոր վարչությունում ներկա էր նաև նրա փաստաբանը: Ճելիձեին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի երրորդ մասով:
Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները անօրեն զենք գնել-պահպանել-կրելու մեղադրանքով, «Վրաստանի ազգային միության» անդամ, 1986 թ. ծնված Գիորգի Ճելիձեին ձերբակալել են երեկ:
Ոստիկանության լրատվությամբ, հետաքննությունը սկսվել է սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի հիման վրա, որից հետո Ճելիձեի բնակարանը խուզարկելու արդյունքում հայտնաբերել են տարբեր տեսակի զենք:
Հեղինակ -
Edgar Barsegyan