«Փառք ազգին, մահ թշնամուն». Ռուսթավելիի պողոտայի մոտակայքում «Վրաստանի ազգային միությունը» անց է կացնում հակաակցիա (տեսանյութ, ֆոտոշարք)

Ազգային սոցիալիստական շարժում «Վրաստանի ազգային միությունը» ծրագրում էր մոտենալ խորհրդարանի շենքին:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, ակցիայի մասնակիցները այս պահին գտնվում են Գիա Ճանտուրիայի փողոցում:

«Փառք ազգին, մահ թշնամուն»,-նշված կարգախոսով նրանք ծրագրում էին հակացույց անց կացնել Ռուսթավելիի պողոտայում, սակայն ոստիկանները փակել են փողոցը և նրանց չի հաջողվում շարժվել առաջ:

Նրանց խոսքերով, ցուցարարները չեն պատրաստվում լարվածություն ստեղծել:

«Ցանկանում ենք մեր ուժը ցուցադրել բոլորին: Թող բոլոր երիտասարդների անունից չխոսեն»,-ասում են ակցիայի մասնակիցները:

Դրա հետ մեկտեղ խորհրդարանի տարածքում մոբիլիզացված է հատուկ նշանակության ջոկատը: