«Վրաստանի ազգային միություն» շարժման ներկայացուցիչները երթով գնացել են դեպի Լոնդոնի այգի

Ազգային սոցիալիստական «Վրաստանի ազգային միություն» շարժման ներկայացուցիչները երթով գնացել են դեպի Լոնդոնի այգի:

Նրանք մինչ այդ կանգնած էին Ռուսթավելիի պողոտայի մոտակայքում, Գիա Ճանտուրիայի փողոցում:

Սկզբում նրանք ցանկանում էին գնալ Քաշվեթի եկեղեցու մոտ, սակայն ելնելով այն բանից, որ իրավապահները նրանց թույլ չեն տվել մոտենալ Ռուսթավելիի պողոտային, նրանք որոշում են ընդունել գնալ Լոնդոնի այգի:

Ցուցարարների հետ միասին գնացել են նաև ոստիկանները:

Ցուցարարների հայտարարությամբ, քանզի ոստիկանությունը նրանց չի տվել Ռուսթավելիի պողոտա բարձրանալու հնարավորություն, նրանք չեն ցանկանում դիմակայել ոստիկաններին:

«ՈՒնենք կոնկրետ պահանջներ, թող այն ինչ տեղի է ունենում ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ անհապաղ դադարեցվի, ինչպես նաև դադարեցվեն կոչերը քաղաքացիական դիմակայության վերաբերյալ: հակառակ դեպքում կտանք պատասխան»,-հայտարարել են ցուցարարները:

Հարցին, թե ինչ ձևով են պատրաստվում պատասխան տալ, նրանք չեն կոնկրետացրել:

Ազգային սոցիալիստական «Վրաստանի ազգային միություն» շարժումը Լոնդոնի այգում ծրագրում է հիմնել քաղաքացիական գվարդիա: