Վրաստանի ազգային հավաքական | Սեպտեմբերյան խաղերի տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 4-ից #1TVSPORT

16:13, 01.08.2025

Վրաստանի ազգային հավաքականը սեպտեմբերին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու տնային հանդիպում․ սեպտեմբերի 4-ին «խաչակիրները» կընդունեն Թուրքիային, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Բուլղարիային։ Երկու հանդիպումն էլ կկայանա «Դինամո Արենա» մարզադաշտում։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 4-ին, ժամը 12։00-ին, և կիրականացվի միայն առցանց ռեժիմով՝ biletebi.ge կայքում, – տեղեկացնում է Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Վրաստան–Թուրքիա հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 4-ին, իսկ Վրաստան–Բուլղարիա խաղի տոմսերի վաճառքը՝ օգոստոսի 7-ին։ Երկու խաղի համար էլ հասանելի կլինեն չորս կարգի տոմսեր՝ 20, 40, 70 և 100 լարի արժողությամբ։ Յուրաքանչյուր գնորդ յուրաքանչյուր խաղի համար կկարողանա ձեռք բերել առավելագույնը երեք տոմս։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հյուր թիմի երկրպագուների համար նախատեսված առաջին հարկի 9-րդ և 10-րդ սեկտորներում վրացի երկրպագուների համար տոմսեր չեն վաճառվի։

Նմանատիպ