Վրաստանի ազգային գվարդիայի դասակը մեկնել է Կենտրոնական Աֆրիկա
Վրաստանի ազգային գվարդիայի դասակը մեկնել է Կենտրոնական Աֆրիկա

Վրաստանի Պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի 10-րդ ռոտացիայի դասակը մեկնել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո շարունակվող ռազմական ուսումնական առաքելությունը (EUTM RCA) կատարելու։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ վրացի խաղաղապահներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ուղեկցել են Ազգային գվարդիայի պետ, բրիգադի գեներալ Ռոման Ջոխաձեն, գվարդիայի այլ ներկայացուցիչներ և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանական կցորդը, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը։ Նրանք իրենց անձնակազմին մաղթեցին, որ արժանապատվորեն կատարեն իրենց առաքելությունը և վերադառնան խաղաղությամբ։

Ազգային գվարդիայի զինվորները կապիտան Թոռնիկե Ղարիբաշվիլիի հրամանատարությամբ ռազմաուսումնական առաքելություն (EUTM RCA) կիրականացնեն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում՝ «Մպոկո» բազայում՝ Մոանա ճամբարում։ Վրացի խաղաղապահների հիմնական խնդիրը լինելու է բազայի անվտանգությունը, մոտոհրաձգային պարեկությունը, շարասյունը և ուղեկցումը։