Վրաստանի ազգային բուսաբանական այգին կանցկացնի նորարարական գիտության շաբաթ
Վրաստանի ազգային բուսաբանական այգին կանցկացնի նորարարական գիտության շաբաթ։ Շաբաթը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ կենսատեխնոլոգիայի մասին և ծանոթանալ բույսերի հետազոտության վերջին նվաճումներին։
Տեղեկությունը հայտնում է Բուսաբանական այգու տնօրինությունը։
«Հնգօրյա ինտենսիվ ծրագրի շրջանակներում մասնակիցները կսովորեն, թե ինչպես մեկուսացնել ԴՆԹ-ն բուսական նյութերից, հետազոտություններ անցկացնել մանրադիտակի միջոցով, գործնականում օգտագործել արբորոմը և օգտագործել արհեստական ինտելեկտը բույսերի հիվանդությունների ախտորոշման համար: Կստանաք նաև լաբորատորիայում աշխատելու պրակտիկ փորձ, կծանոթանաք նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և հասանելի կլինեն անվճար ուսումնական նյութերին։ Անվճար ծրագիրը, որը կմեկնարկի մարտին, նախատեսված է 10-11-12-րդ դասարանների, բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողների, ինչպես նաև կենսաբանությամբ, տեխնոլոգիաներով և շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրվող երիտասարդների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։