Թուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

22:56, 09.11.2026

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, 13 մարդ վիրավորվել է։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել արդյունաբերական մեքենա փոխարինելու աշխատանքների ժամանակ։ Գործարանում կռունկ է ընկել, վնասվել է գազատարը, ինչի հետևանքով պայթյուն և հրդեհ է սկսվել։ Դեպքի պահին գործարանում գտնվել է մոտ 200 մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել էներգետիկայի և ներքին գործերի նախարարները։ Դեպքի առթիվ դատական ​​և վարչական հետաքննություն է ընթանում։

«Այս ողբերգական միջադեպի պատճառները, հանգամանքները և մեղավորների ինքնությունը կպարզվեն։ Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին», – ասել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ