Վրաստանի ավիացիոն շուկա է մտնում եվրոպական նոր Norwegian Air Sweden ավիաընկերությունը
2026 թվականի հունիսից Թբիլիսին ուղիղ ավիաչվերթներով կկապվի ևս մեկ եվրոպական մայրաքաղաքի՝ Կոպենհագենի (Դանիայի Թագավորություն) հետ։ Նոր օդային գծով թռիչքները կիրականացնի հայտնի սկանդինավյան բյուջետային «Norwegian» ավիաընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Norwegian Air Sweden»-ը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտի համաձայն՝ Թբիլիսիի և Կոպենհագենի միջև ուղիղ թռիչքները կմեկնարկեն հունիսի 27-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ օգոստոսի 15-ից՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թռիչքների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունը տրամադրել է մարտի 23-ին։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկություններով՝ Կոպենհագեն-Թբիլիսի-Կոպենհագեն ուղղության ավելացումը կմեծացնի Վրաստանի կապը սկանդինավյան երկրների հետ և կնպաստի Հյուսիսային Եվրոպայից զբոսաշրջային հոսքերի աճին։ Բացի այդ, Կոպենհագենի օդանավակայանը հանդիսանում է եվրոպական տարածաշրջանի խոշորագույն տարանցիկ հաբերից մեկը, ինչը վրացի ուղևորներին լրացուցիչ հնարավորություն կտա Կոպենհագենի միջոցով մեկնել եվրոպական կամ ամերիկյան այլ ուղղություններով։