Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Միշել Բուսկիլլայի հետ
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպում է ունեցել Իսրայելի Պետության արտաքին գործերի փոխնախարար Միշել Բուսկիլլայի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարության տվյալներով՝ կողմերը ընդգծել են Վրաստանի և Իսրայելի միջև պատմական, մշակութային և միջմարդկային սերտ կապերը, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հարցեր։
Քննարկվել են տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները, նշվել է նաև բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։