Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի կապակցությամբ տարածել է հայտարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, մարտի 27-28-ին Ժնևում կայացել է միջազգային բանակցությունների 43-րդ փուլը, որի շրջանակներում քննարկման հիմնական հարցը եղել է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը և Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության մեխանիզմների ստեղծումը, կրակի դադարեցման համաձայնագրի ողջ պահպանմամբ:
Ինչպես ասված է գերատեսչության հայտարարությունում, համանախագահները և մասնակիցները Վրաստանից և ԱՄՆ-ից դատապարտել են բռնի տեղահանված, Արչիլ Տատունաշվիլիի անօրեն ձերբակալության և սպանության փաստը:
«Համանախագահները և մասնակիցները իրենց վրդովմունքն են արտահայտել, Արչիլ Տատունաշվիլիի անօրեն ձերբակալության, նրա սպանության և աճյունի փոխանցման գործընթացը ձգձգելու կապակցությամբ: Մասնակիցները նշել են նաև Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության փաստերը և հայտարարել, որ այդ գործողությունները Ռուսաստանի և բռնազավթիչ ռեժիմների կողմից անգործության և այս ճանապարհով վրացիների նկատմամբ բռնության իրականացման արդյունքն են»,-ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ժնևյան բանակցություններին Վրաստանի պատվիրակության անդամները, Արչիլ Տատունաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը դրել են Ռուսաստանի, որպես բռնազավթված տարածաշրջաններում վերահսկողություն իրականացնող երկրի վրա:
Բացի այդ, Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, ինտենսիվ բանակցություններ են ընթացել ուժ չկիրառելու մասին Ժնևյան միջազգային բանակցությունների հայտարարության նախագծի շուրջ:
«Մասնակիցները Վրաստանից մեկ անգամ ևս պարզաբանել են, որ նշված հայտարարության ընդունումը պետք է ծառայի կոնկրետ նպատակին, կոնկրետ, 2008 թվականի օգոստոսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի կատարման գործընթացի սկզբին: Վրացի և ամերիկացի քաղաքական գործիչները մեկ անգամ ևս կոչ են արել Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները:
Բանակցությունների շրջանակներում մանրամասն քննարկվել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակը:
«Մասնակիցները Վրաստանից բարձրացրել են Ռուսաստանի դաշնության կողմից 2008 թ. օգոստոսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի խախտման փաստերը: Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ընթացող անօրեն սահմանագծման աշխատանքները և անօրեն զորավարժությունները, գնահատվել են տեղում իրավիճակի լարման փորձ»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը առանձնահատուկ ուշադրությունը դարձվել է բռնազավթված տարածաշրջաններում էթնիկ վրացիների նկատմամբ խտրականության փաստերի վրա, առանձնապես Ախալգորիի և Գալիի շրջաններում:
Համանախագահները և մասնակիցները Վրաստանից և ԱՄՆ-ից ընդգծել են Ժնևյան բանակցությունների օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը՝ բռնի տեղահանված անձանց իրենց տներ անվտանգ վերադառնալու հարցի քննարկման անհրաժեշտությունը:
Բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու 2018 թվականի հունիսին:
Հեղինակ -
Edgar Barsegyan