Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 42-րդ փուլի կապակցությամբ տարածել է հայտարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 42-րդ փուլի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
Գերատեսչության լրատվությամբ 2017 թվականի դեկտեմբերի 10-11-ին Ժնևյան միջազգային բանակցությունների 42-րդ փուլի շրջանակներում քննարկման հիմնական թեման եղել է բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում բնակվող վրացիների նկատմամբ էթնիկ խտրականության ծանր արդյունքները և անվտանգության հարցերը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ հանդիպմանը մանրամասն քննարկվել են Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող ծանր իրավիճակը:
«Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչները բանակցություններին բարձրացրել են Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի անտեսման հարցը: Ընդգծվել է, որ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմական ներկայությունը և պարբերաբար անցկացվող զորավարժությունները աջակցում են տեղում իրավիճակի ապակայունացմանը:
Վրաց պատվիրակության անդամները իր վրդովմունք են հայտնել բռնազավթված տարածաշրջանների և Ռուսաստանի միջև ընթացող ինտեգրման գործընթացների կապակցությամբ, կոնկրետ Սոխումիում ՌԴ-ի մաքսային կենտրոնի ստեղծման և նման կենտրոնի Ախալգորիում բացելու կապակցությամբ:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև փշալարերի և այլ արհեստական պատնեշների կառուցմանը: Վրացական և ամերիկյան պատվիրակության անդամները կոչ են արել բռնազավթիչ վարչակազմին բացել արհեստականորեն փակված անցակետերը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարության լրատվությամբ հանդիպմանը քննարկվել է նաև բնակչության ազատ տեղաշարժին և իրենց գյուղատնտեսական հողատարածքներից ազատ օգտվելուն վերաբերող հարցեր:
Համանախագահները և մասնակիցները Վրաստանից և ԱՄՆ-ից դատապարտել են Էրեդվիում և Ցխինվալիի տարածաշրջանում էթնիկ վրացիների սեփականութան կանխամտածված վնասելու փաստը: Քննարկվել է նաև Գալիում և Ախալգորիում մայրենի լեզվով ուսում ստանալու արգելքի հարցը: Նշվել է, որ այս գործողությունները ուղղված են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում վրացական հետքի վերացմանը:
Ինչպես նշված է հայտարարությունում վրացական կողմը բարձրացրել է բռնազավթված տարածաշրջաններում մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների պաշտպանության հարցը:
Բանակցությունների մասնակիցները կոչ են արել նաև անհապաղ վրացական կողմին փոխանցել Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող անձին:
Չնայած տարբերվող դիրքորոշումներին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը Ժնևյան բանակցությունների ձևաչափով: Համանախագահները կոչ են արել կողմերին պատասխանատվությամբ մոտենալ բանակցություններին և ներգրվվել բռնի տեղահանված անձանց իրենց տներ անվտանգ վերադառնալու կապակցությամբ բանակցություններին:
Նշվում է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու 2018 թվականի մարտի 27-28-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan