Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային համադաշնությանը, համապատասխան գնահատանք տալ Ասադի ռեժիմի անօրեն որոշմանը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային համադաշնությանը, համապատասխան գնահատանք տալ Ռուսաստանի դաշնության կողմից մանիպուլացիաների արդյունքում, Ասադի ռեժիմի անօրեն որոշմանը և ընդունի միջոցներ նշված գործողությանը ի պատասխան,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Դոնդուան, Սիրիայի ռեժիմը Ռուսաստանի կողմից մանիպուլացիաների արդյունքում, ընդունել է անօրեն որոշում և միջազգային իրավունքի խախտմամբ ճանաչել Վրաստանի անբաժան տարածաշրջանների ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախությունը:
«Նշված գործողությամբ, Ասադի ռեժիմը աջակցել է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացրած ռազմական ագրեսիային և տարիների ընթացքում իրականացրած ազգային զտմանը»,-հայտարարել է Դոնդուան: Այս քայլով Սիրիայի ռեժիմը անտեսել է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության միջազգային իրավական պարտավորությունը: Նշվածը նախատեսելով, Վրաստանը սկսել է Սիրիայի Արաբական հանրապետության հետ դիվանագիտական կապերի խզման գործողությունները»,-հայտարարել է Դոնդուան:
Նրա խոսքերով, միջազգային համադաշնությունը հստակ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բռնազավթված տարածաշրջանների չճանաչման քաղաքականությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan