Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Վրաստանի բռնազավթված շրջաններում այսպես կոչված մաքսակետի բացումը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, բռնազավթված տարածաշրջաններում այսպես կոչված մաքսային կետերի բացման կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն:
Գերատեսչությունը դատապարտում է Վրաստանի բռնազավթված շրջաններում, կոնկրետ Ախալգորիում, Ռուսաստանի բռնազավթիչ վարչակազմի կողմից այսպես կոչված մաքսակետի բացումը, իսկ Սոխումիում Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության այսպես կոչված մասնագիտացված մաքսային կետի բացումը, որը գերատեսչության տվյալներով, նպատակաուղղված է բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների՝ Ռուսաստանի միասնական մաքսային տարածք ինտեգրվելուն և իրենից ներկայացնում է Ռուսաստանի դաշնության կողմից նշված տարածաշրջանների զավթման ուղղությամբ արված հերթական անօրեն քայլ:
«Ախալգորիում այսպես կոչված մաքսակետի բացման հետ մեկտեղ, բռնազավթված շրջան արգելվել է Վրաստանի այլ շրջաններից մսի և կաթնամթերքի ներմուծումը, որը մեկ անգամ ևս դժվարեցնում է տեղի բնակչության այնպես էլ ծանր մարդասիրական վիճակը, սահմանափակում է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը և կոպիտ խախտում է նրանց իրավունքները:
Բռնազավթված գծով փշալարերի և այլ արհեստական պատնեշների բարձրացման, այսպես կոչված անցակետերի փակման և ազատ տեղաշարժը սահմանափակելու համար տարբեր խտրական կարգավորումների ընդունման ֆինին, այսպես կոչված մաքսակետերի բացումը, իրենից ներկայացնում են Մոսկվայի քաղաքականության մաս՝ ինտեգրման մասին այսպես կոչված պայմանագրերի վավերացմամբ և մնացած Վրաստանից տարանջատմամբ, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանները միավորել Ռուսական տարածքներին, այդ թվում մաքսային-տնտեսական համակարգին:
Հատկանշական է, որ նման գործողություններով Ռուսաստանը նպատակաուղղված փորձում է խանգարել Վրաստանի և միջազգային համադաշնության ջանքերին, հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը, դադարեցնել Վրաստանի պետականության նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները, կատարել ստանձնած պարտավորությունները, իրականացնել Վրաստանի տարածքների ապաբռնագրավում և միջազգային օրենքները հարգելով աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում նաև միջազգային համադաշնությանը տալ համապատասխան գնահատանք և ընդունել համապատասխան միջոցներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan