Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Խորը վշտով ենք լցված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Խորը վշտով ենք լցված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

«Խորը վշտով ենք լցվել «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու խորին համակրանքը հայտնել Ադրբեջանի բարեկամ կառավարությանն ու ժողովրդին։ Այս դժվարին պահին Վրաստանը համերաշխ է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռ, որում եղել է 67 մարդ։