Վրաստանի արտաքին գործերի նախարարություն – Հուսով ենք, որ վեցամսյա ժամանակահատվածում Եվրամիությունը կառաջնորդվի արդարության սկզբունքով և կվերանայի Կուլևի գործարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը

14:21, 24.07.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավ է հայտնում Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթում Քուլևիի նավթավերամշակման գործարանը ներառելու վերաբերյալ ընդունված որոշման առնչությամբ,— ասված է արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի պատրաստման գործընթացում վրացական կողմը Եվրոհանձնաժողովին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Քուլևիի նավթավերամշակման գործարանը պատժամիջոցների ցանկում ներառելը փաստացի և իրավական հիմք չունի։

«Վրաստանը լիովին հաշվի է առնում Եվրոմիության կողմից սահմանված պատժամիջոցային ռեժիմը, այս ռեժիմի համատեքստը և ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանի տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։ Եվրոմիության հետ այս ուղղությամբ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և բացության սկզբունքների վրա։

Այս համագործակցության շրջանակներում Վրաստանի համապատասխան գերատեսչությունները մշտապես ապահովում են Եվրոմիության ինստիտուտներին բոլոր անհրաժեշտ տեղեկությունների և պարզաբանումների ժամանակին տրամադրումը։ Վրաստանի պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքը հաստատում է նաև այն հանգամանքը, որ մինչ օրս Վրաստանի տարածքում Եվրոմիության պատժամիջոցների շրջանցման և ոչ մի փաստ չի արձանագրվել։

Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի պատրաստման գործընթացում վրացական կողմը Եվրոհանձնաժողովին է ներկայացրել սպառիչ տեղեկատվություն և համապատասխան փաստաթղթեր, որոնք միանշանակ հաստատում են, որ Քուլևիի նավթավերամշակման գործարանը պատժամիջոցների ցանկում ներառելը ոչ մի փաստացի և իրավական հիմք չունի։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ Եվրոհանձնաժողովի համապատասխան ծառայությունները և Եվրոմիության անդամ պետությունները որոշմամբ սահմանված վեցամսյա ժամանակահատվածում կառաջնորդվեն արդարության սկզբունքով և կվերանայեն որոշումը։

Վրաստանը կրկին պատրաստ է Եվրոմիության ինստիտուտների հետ համագործակցությանը և նրանց բոլոր անհրաժեշտ տեղեկությունների տրամադրմանը»,— ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Ի գիտություն՝ Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթում հայտնվել է Քուլևիում գտնվող նավթավերամշակման գործարանը. պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել վեց ամիսը։

Նմանատիպ