Վրաստանի առաջին համալսարանային կլինիկան վերադարձել է իր բնականոն աշխատանքին - կլինիկայում հյուրընկալել են ԶԼՄ-ներին (ֆոտո)
Վրաստանի առաջին համալսարանային կլինիկան վերադարձել է իր բնականոն աշխատանքին - կլինիկայում հյուրընկալել են ԶԼՄ-ներին (ֆոտո)

Այսօրվանից, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանային կլինիկան վերադարձավ իր բազմապրոֆիլ գործունեությանը: Կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցույց է տվել նորացված հիվանդանոցը:

Նրա հայտարարությամբ, վերջին ամիսուկեսվա ընթացքում կլինիկան կորոնավիրուսի վարակակիր պացիենտ չի ունեցել և ուստի վերադառնում է պացիենտների ընդունելությանը նորացված սարքավորումներով, բժշկական և ուսումնական մասով: Համալսարանային կլինիկայում գործում է մոտ 20 կլինիկական ուղղություն:

«Բոլորին հայտնի է, որ այս կլինիկան այլ է, մենք հանդիսանում ենք գիտելիք փոխանցողը և նաև՝ ստացողը: Ուստի հպարտ եմ, որ աշխատում եմ այս պատերի ներսում:

Վերջին ամիսուկեսվա ընթացքում կորոնավիրուսի վարակակիր պացիենտ չենք ունեցել: Կորոնավիրուսի դեմ պայքարից հետո ենթկառուցվածքային առումով թարմացվել է կլինիկայի բժշկական և ուսումնական մասը: Ի տարբերություն մնացած կլինիկաների, մեր կլինիկան ստանում է ամենածանր և դժվար ախտորոշվող պացիենտներին, քանի որ այս կլինիկայում աշխատում է բուժանձնակազմ, որը կրթում է վրաց բժշկությանը»,- հայտարարել է Լևան Ռատիանին: