Վրաստանի առաջին ալիքով Եվրատեսիլ երգի մրցույթի ուղիղ հեռարձակումը վարելու են Էլենա Կալանդաձեն և Գագա Աբաշիձեն
Վրաստանի առաջին ալիքով Եվրատեսիլ երգի 2019 թվականի մրցույթի ուղիղ հեռարձակումը վարելու են «նոր օր» հաղորդման հաղորդավարներ՝ Էլենա Կալանդաձեն և Գագա Աբաշիձեն:
Գագա Աբաշիձեն ազգագրական ջազ բենդ «Իրիաոյի» անդամն է, որը Վրաստանի անունից եվրատեսիլին մասնակցել է 2018 թվականին:
Էլենե Կալանդաձեն Թբիլիսիում տեղի ունեցած մանկական Եվրատեսիլ 2017 թվականի երգի մրցույթի հիմնական հաղորդավարն էր:
Եվրատեսիլը այս տարի հյուրընկալում է Թել Ավիվը: Մրցույթին մասնակցելու է 41 երկիր: Վրաստանը ներկայացնելու է Օթո Նեմսաձեն ՝ «միշտ առաջ գնա» երգով: Մրցույթը ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքով, մայիսի 14,16 և 18-ին, ժամը 23:00-ից: