Օթո Նեմսաձեն կոչ է անում երկրպագուներին աջակցել իրեն (տեսանյութ)

Օթո Նեմսաձեն կոչ է անում երկրպագուներին աջակցել իրեն և տարածում է տեսաուղերձ: Եվրատեսիլի վրաց մասնակիցը արդեն անց է կացրել մի քանի փորձ:

Ինչպես Օթո Նեմսաձեն ասում է ուղերձում, իր երկրպագուները պետք է նայեն այն երկրի հանրային հեռարձակողը, որ երկրում էլ գտնվում են: Նեմսաձեի ելույթի ժամանակ էկրանին կերևա ՍՄՍ և հեռախոսի համարներ և վրաց մասնակիցի օգտին քվեակել հնարավոր կլինի հենց այդ համարներով: Մեկ համարից հնարավոր կլինի իրականացնել 20 զանգ:

Օթո Նեմսաձեն Էքսպո Թել Ավիվի բեմում, մայիսի 14-ին ելույթ է ունենալու 11-րդ համարի ներքո և կատարելու է «ընդմիշտ քայլիր առաջ» երգը:

Եվրատեսիլ երգի թվով 64-րդ մրցույթը հյուրընկալում է Թել Ավիվը: Մրցույթին մասնակցում է 41 երկիր: Շոուի ուղիղ հեռարձակումը իրականացվելու է ՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին, ժամը 23:00-ին, Վրաստանի առաջին ալիքի եթերով: