Վրաստանի առաջին ալիքով հայտարարված առցանց օլիմպիադայի՝ «Մեր վրաց լեզուն» հաղթողները հայտնի են
Վրաստանի առաջին ալիքով հայտարարված առցանց օլիմպիադայի՝ «Մեր վրաց լեզուն» հաղթողները հայտնի են

Վրաստանի առաջին ալիքով ավարտվել է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար հայտարարված առցանց՝ «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան: Արդեն հայտնի է օլիմպիադայի երեք հաղթողների ինքնությունը:

Առաջին տեղը գրավել է Լագոդեխիի մունիցիպալիտետի, Քաբլի գյուղի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ՝ Օմար Սուլեյմանովը (ուսուցիչ ՝ Նոնա Մաիսուրաձե):

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի, Կոչիո գյուղի հանրային դպրոցի աշակերտ՝ Վեներա Ալեքսանյանը (ուսուցիչ ՝ Մարիաննա Ակոփյան):

Երրորդ տեղում է Գարդաբանի մունիցիպալիտետի Նազարլո գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի՝ Գյուլխանում Կասումովան (ուսուցիչ ՝ Լիա Քշուտաշվիլի):

Օլիմպիադայի շրջանակներում, աշակերտները պետք է արդեն դպրոցում անցած առարկաներից պատասխանեին 30 հարցին, ինչպես նաև բոնուսային հարցերին:

Ծրագրի հաղթողներին փոխանցվելու են հատուկ մրցանակներ: Մյուս մասնակիցներին փոխանցվելու են «Մեր վրացերեն լեզուն» նախագծին մասնակցության վկայագրեր:

Առցանց օլիմպիադային մասնակցելու ցանկություն են հայտնել, ոչվրացալեզու դպրոցների մոտ 200 աշակերտներ: Եզրափակիչ փուլ են անցել 44 աշակերտներ:

Ծրագրի շրջանակներում պարգևատրվելու են նաև հաղթող աշակերտների վրացերենի և գրականության ուսուցիչները:

Վրաստանի առաջին ալիքով հայկական և ադրբեջանական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների համար օլիմպիադան սկսվել էր հունիսի 4-ին:

«Մեր վրացերենը» Վրաստանի Առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակն է վրացերենը մասսայականացնել տարածաշրջանում, որտեղ բնակվում են մեր մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք գործողություններ: Վրաստանի շրջաններում ոչ վրացալեզու դպրոցների համար վրացալեզու առցանց օլիմպիադա անցկացնելն այս մասշտաբային ծրագրի մաս է:

Ծրագրի ֆեյսբուքյան էջում վիկտորինաները անցկացվում են շաբաթը մեկ անգամ, որտեղ ոչ վրացալեզու դպրոցի սաները կարող են հարցեր տալ վրացերենի վերաբերյալ: Տարիքը սահմանափակված չէ, ճիշտ տրված պատասխանների առկայության դեպքում նրանք հնարավորություն են ունենում ստանալու խրախուսական նվերներ:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում վրաց լեզվի ժողովրդականացումն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ:

Նախագծի ֆեյսբուք էջում պարբերաբար անց են կացվում վիկտորինաներ, որտեղ ոչվրացալեզու դպրոցների աշակերտներին հարցեր են առաջադրում վրաց լեզվի և գրականության մասին: