Վրաստանի առաջին ալիքով ընդդիմության և իշխող թիմի միջև այսօր կանցկացվի բանավեճ
Վրաստանի առաջին ալիքով ընդդիմության և իշխող թիմի միջև այսօր կանցկացվի բանավեճ

Առաջին հեռուստատեսային բանավեճը խորհրդարանական ընտրություններից հետո  –  Ընդդիմությունն ու իշխող թիմը միմյանց դեմ Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսիլք» հաղորդման ուղիղ եթերում:

Բոյկոտի ռեժիմում գտնվող վեց կուսակցությունների պատգամավորական մանդատները դեռ ուժի մեջ են. Արդյո՞ք ընդդիմությունը կօգտագործի խորհրդարան մտնելու հնարավորությունը: Ի՞նչ լծակներ են մնում ընդդիմության մոտ փոփոխություններ կատարեն օրենսդիր մարմնից դուրս: Ո՞րն է երկրի համար օրենսդիր մարմնի լիարժեք աշխատանքի կարևորությունը և ինչպե՞ս են քաղաքական գործիչները հասկանում արտաքին գործընկերների բացահայտ կոչերը:

Վրաստանի Առաջին ալիքի եթերում, այսօր 22:30-ին՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանից» Բեքա Դավիթուլիանի և Բեքա Լիլուաշվիլի, «Լելո Վրաստանի համար» կուսակցությունից Լևան Սամուշիա, «Եվրոպական Վրաստանից» Իրակլի Կիկնավելիձե և «Գիրչից» Ալեքսանդրե Ռաքվիաշվիլի:

Վրաստանի Առաջին ալիքը, բանավեճի համար հեռուստատեսային եթերաժամանակը քաղաքական կուսակցություններին առաջարկել էր մի քանի օր առաջ: